Քիչ հավանական է, որ ինչ-որ մեկը փորձի խանգարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի հարցով Վիեննայի համաձայնագրերին հավանություն տվող բանաձեւի ընդունմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում եմ, որ քիչ հավանական է, որ ինչ-որ բան խանգարի, սակայն կարող է խանգարել Վիեննայի համաձայնագրերը ՄԱԿ ԱԽ բանաձեւի շրջանակներում վերափոխելու, դրանց նշանակությունը նվազեցնելու ինչ-որ մեկի փորձը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ այդ խմբում ներկա են ՄԱԿ ԱԽ բոլոր 5 մշտական անդամները, վստահություն կա, որ ոչ ոք չի փորձի կոտրել արդեն ձեռք բերված համաձայնությունը։




























