Սիրիական հակամարտության կարգավորումը չպետք է կախված լինի երկրի նախագահ Բաշար Ասադի ապագայից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
«Նախագահ Ասադի ապագայի մասին որոշումը պետք է սիրիացի ժողովուրդը կատարի: Միաժամանակ, կարծում եմ՝ անընդունելի է, որ սիրիական ճգնաժամն ու դրա կարգավորումը պետք է կախված լինեն միայն մեկ մարդու ճակատագրի հարցից: Դա անթույլատրելի է»,- ասել է Բան Կի Մունը:
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում նախանշված է Սիրիայի աջակցության միջազգային խմբի երրորդ հանդիպումը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության կարգավորմանն աջակցության նիստը:




























