Լիբիայի հակամարտող կողմերը Մարոկկոյում հակամարտության խաղաղ կարգավորման եւ ազգային միասնության կառավարության ձեւավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Jazeera-ին:

Համաձայնագիրը ստորագրել են Համընդհանուր ազգային կոնգրեսի եւ Լիբիայի խորհրդարանի ներկայացուցիչները:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձեւի ընդունման օգտին՝ Լիբիայում միասնության կառավարության ստեղծման համաձայնագրին աջակցելու համար: