Նյու Յորքում սկսվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը, որին մասնակցում են 18 երկրների արտգործնախարարներ: Հանդիպմանը ներկա են մասնավորապես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ՄԱԿ Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստեֆան Միստուրան, Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:
Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսի արդյունքը պետք է լինի ՄԱԿ ԱԽ բանաձեւի նախագիծը, որը կոչված է հաստատել Վիեննայում ըդնունված փաստաթղթերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսից անմիջապես հետո:




























