ՄԱԿ ԱԽ մշտական անդամները հաստատել են Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի ճանապարհային քարտեզի բանաձեւի նախագծի տեքստը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:
Ինչպես հայտնում է գործակալությունը, ՄԱԿ ԱԽ բանաձեւի նախագիծը նախատեսում է մեկ ամսում մեխանիզմ մշակել երկրում խաղաղության պահպանման մշտադիտարկման համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հեռախոսով ԱԽ 10 ոչ մշտական անդամներին հայտնել է բանաձեւի նախագծի բովանդակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովսոստի»-ն:




























