Ուրբաթ Նյու Յորքում Սիրիայի ճակատագրին վերաբերող միանգամից երկու կարեւոր իրադարձություն է կատարվել:
Առաջինը Սիրիայի աջակցության միջազգային խմբի համաժողովն էր, որտեղ հավաքվել էին 18 երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները: Համաժողովի արդյուքում համաձայնեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որի նպատակն է հաստատել սիրիական կարգավորման վերաբերյալ՝ Վիեննայում ավելի վաղ ընդունված փաստաթղթերի սկզբունքները, հաստատում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրորդ իրադարձությունը ՄԱԿ ԱԽ նիստն էր, որտեղ միաձայն հաստատվեց սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը:




























