ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Սիրիայի հակամարտությունից տուժած շրջաններին առանց Դամասկոսի համաձայնության հարեւան երկրներից հումանիտար օգնություն մատակարարելու գործողությունը շարունակելուն: Համապատասխան բանաձեւը միաձայն ընդունվել է դեկտեմբերի 22-ին:

Փաստաթուղթը նախատեսում է շարունակել միջսահմանային գործողությունները մինչեւ 2017թ. հունվարի 10-ը: Բանաձեւի տեքստում հակամարտության կողմերին կոչ է արվում հարգել միջազգային հումանիտար իրավունքը եւ չխոչընդոտել բնակչությանը օգնություն մատակարարելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սիրիայի հակամարտությունից տուժած շրջաններին միջսահմանային մարդասիրական օգնություն մատակարարելու մասին բանաձեւն առաջին անգամ ընդունվել է 2014թ. հուլիսին: