ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չորեքշաբթի հաստատել է իր բյուջեն՝ 2016-2017 թվականների համար 5,4 մլրդ դոլարի չափով: Սա 400 մլն-ով քիչ է, քան 2014-2015 թվականների բյուջեն: Համապատասխան բանաձեւն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում ընդունվել է կոնսենսուսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հաստատված բյուջեի մեջ չեն մտնում խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունները: Ընթացիկ ֆինանսական տարում (մինչեւ 2016-ի հունիսի 30-ը) այդ նպատակի համար հատկացված է 8,27 մլրդ դոլար: