Ամերիկյան Նյու Յորք նահանգի Գարիսոն քաղաքից ծառագետը բնության գրկում ծառերն է ուսումնասիրել, երբ զարմանալիորեն սառցե մարդու է հանդիպել: Ամերիկացին սմարթֆոնով տեսագրել է նրան:
Տղամարդու պնդմամբ, տեսանյութում էգ սառցե մարդ է՝ երեխան ուսին: Գիտնականը նշել է, որ երբ հեռացել է բնակավայրերից, անտառում ճյուղերի կոտրվելու ձայն է լսել: Քայլելով աղմուկի ուղղությամբ՝ նա 2 մետր հասակով մարդանման բրդոտ էակ է տեսել:











