Էլիստայից հնգամյա կալմիկ տղան` Բատու Բոկտաեւը հրումների միջազգային ռեկորդ է սահմանել: Դեկտեմբերի 27-ին հանրապետության մայրաքաղաքի մարզասրահներից մեկում նա առանց ընդմիջման 4050 սեղմում է կատարել: Դրա վրա նա մոտ 3 ժամ է ծախսել: Ցանցում հայտնվել է վերջին 50 հրման տեսագրությունը:
Այդ նվաճումը լավագույն ցուցանիշն է ոչ միայն ամբողջ աշխարհում իր տարեկիցների շրջանում, այլեւ Ռուսաստանում նաեւ չափահասների շրջանում, տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Ինչպես պատմել են երեխայի ծնողները, նա սկսել է տարվել չորս տարեկան հասակից, երբ մի անգամ կարողացել է 300 սեղմում կատարել: Այդ ժամանակ սկսել են զարգացնել նրա կարողությունները:











