Թոռը որոշել է 88-ամյա տատին ամերիկյան բլուրների սիմուլյատորի միջոցով ցույց տալ վիրտուալ իրականությունը: Տատիկի արձագանքներով տեսանյութը մի քանի օրում YouTube-ում մեկ միլիոնից ավելի դիտում է հավաքել:
Տեսանյութը պորտալում տեղադրել է Մարկ Նատտ օգտատերը: Փորձարկման համար օգտագործվել է Google Cardboard վիրտուալ իրականության ստվարաթղթե ակնոց, որում բջջային հեռախոսն է օգտագործվում էկրանի փոխարեն, տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Տատիկը բոլորովին չի վախեցել վիրտուալ ատրակցիոնից եւ կատարյալ զմայլանքի մեջ է ընկել տեղի ունեցածից, ինչով գրավել է բազմաթիվ դիտողների:











