Քնքուշ ճերմակ սագը կարողացել է խուսափել ամանորյա սեղանին հայտնվելուց, քանի որ նրա տերը՝ Ահմեդը, պարզապես չի կարողացել մորթել փետրավորին: Ըստ Lifenews-ի, դեռեւս շուկայում առաջին հանդիպման ժամանակ սագը, որին Դաղստանի բնակիչը քնքշորեն Վասյա է կոչում, իր երկար պարանոցով գրկել է նոր տիրոջը: Ահմեդի սիրտն անմիջապես լցվել է, եւ հիմա թռչունը հանգիստ զբոսնում է նրա բակում:

«Ես մոտեցա նրան՝ ձեռքիցս կերակրելու, իսկ նա սկսեց փաթաթվել ինձ, կատվի պես հպվել ոտքերիս: Խղճացի, որոշեցի պահել: Ուզում էինք սեղանին համեղ տապակա ունենալ, բայց հիմա ստիպված ենք առանց դրա յոլա գնալ»,- պատմել է Ահմեդ Աբդուլաեւը: