Եկեղեցում հովերբորդ քշող քահանայի տեսանյութն ընդամենը երեք օրում 14,3 մլն մարդ է դիտել։
Հավատացյալներից ինչ-որ մեկը նկարել էր քահանա Ալբեր Սան Խոսեին, երբ նա սուրբծննդյան պատարագ էր մատուցում։ Քահանան նորաոճ հովերբորդով վարում էր շարքերի միջով։
Նրա ստեղծագործական մոտեցումը զայրացրել է ղեկավարությանը։ Քահանային հեռացրել են՝ պարզաբանելով, թե Ալբերը սխալ է վարվել։ Եկեղեցում գտնվողները ծափահարել էին քահանային, իսկ համացանցում արձագանքը միանշանակ չի եղել։











