Honda-ն  նոր երկլիտրանի շարժիչ կներդնի` տուրբոփքմամբ եւ չորս ցիլինդրով:

Ինչպես տեղեկացնում է «Ավտոմոտոնյուսը», ակնկալվում է, որ այդ ուժային ագրեգատը կտեղադրվի նոր թոփային  Honda Civic Type R-ի կապոտի տակ, ինչպես նաեւ բարձրարտադրողական Civic Si-ի ներսում: Վերջինիս հզորությունը կկազմի մոտ    230 ձիաուժ, մինչդեռ  Type R-ինը անհամեմատ ավելի հզոր կլինի:  Նշենք նաեւ, որ   Civic Si մոդելում նոր շարժիչը կօգտագործվի բացառապես փոխանցումների վեցաստիճանանի մեխանիկական փոխանցման տուփով:

Նոր շարժիչով Civic Si-ն շուկայում կհայտնվի  2016-ի վերջին կամ  2017-ի սկզբին, մինչդեռ նորարարական Civic Type R-ն ակնկալվում է 2017-ի գարնանը կամ ամռանը: