Harman ընկերության ծրագրավորողները մտադիր են բոլորին ծանոթ գրասենյակային ծրագրերի հավաքածուն՝ Word-ը կամ Excel-ը «բնակեցնել» ավտոմեքենաների տեղեկատվական-ժամանցային համակարգում:

Մասնագետները մտադիր են վարորդներին հնարավորություն տալ առանց մեքենան վարելուց շեղվելու պատասխանել էլեկտրոնային նամակներին, իրադարձությունները գրանցել օրացույցում կամ նույնիսկ կոնֆերենց զանգեր կազմակերպել: Microsoft Office-ի որոշ ծրագրեր հասանելի կլինեն միայն ավտոպիլոտ  ռեժիմում, բայց դրա փոխարեն ավտոմատ թարմացման շնորհիվ ավտոմեքենայում միշտ կլինեն հավելվածների ամենաթարմ տարբերակները, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկան»: