Renault-Nissan ալյանսը ինքնակառավարվող ավտոմեքենաների իսկական բում է պատրաստում :

Մինչևարքավորվ 2020 թ. ծրագրված է մոդելային շարքն ընդլայնել տասը «անօդաչուներով»: Ինչպես հայտնում են Ալյանսի ներկայացուցիչները, տվյալ գործառույթով  ապահովված առաջին ավտոմեքենայի շնորհանդեսը  նախատեսված է 2016 թ : Այն մասին, որ Ալյանսի արտադրած առաջին «անօդաչու» ավտոմեքենան կներկայացվի արդեն ընթացիկ տարում , հայտնել է Renault-ի տնօրեն ու Renault-Nissan  տնօրենների խորհրդի նախագահ Կառլոս Գոնը: Այս ավտոմեքենան կառավարվելու է թե սովորական ձևով, թե այն գործառույթի օգնությամբ, որի շնորհիվ մեքենան կկարողանա շարժվել նաև առանց վարորդի մասնակցության ՝ երթևեկության գոտու սահմաններում:

Renault-Nissan-ը մտադիր է արդեն մինչև 2018 թ. սկսել այն ավտոմեքենաների արտադրությունը,  որոնք ունակ կլինեն ավտոպիլոտի ռեժիմում փոխել երթևեկության  գոտիները:  Եվ մի քանի տարի հետո՝  մինչև 2020թ.  ֆրանս -ճապոնական դաշինքի մեքենաները կկարողանան առանց վարորդի մասնակցության հատել խաչմերուկները ու երթևեկել խցանումների ժամանակ: Առաջին «անօդաչուները» կստանան ԱՄՆ, Եվրոպայի, Ճապոնիայի ու Չինաստանի վարորդները, հայտնում է «Կալյոսան»: