Ընթացիկ տարվա աշնանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փախստականներին օգնություն ցուցաբերելու հարցով գագաթաժողով կգումարի: Հունվարի 13-ին Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հստակեցրել է, որ հանդիպումը կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում: