Audi ընկերությունը սկսել է թռիչքի պատրաստել իր Lunar Quattro լուսնագնացը։ Մոտ ժամանակներս այն կհանձնեն Բեռլինի Part-Time Scientists տեխնիկական խմբին, որը կմասնակցի Google Lunar XPRIZE ծրագրին։ Այս մասին ասված է հունվարի 14-ին ստացված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta-ն։

30 մլն դոլար մրցանակային ֆոնդով մրցույթին կարող են մասնակցել ինժեներներ եւ ընկերություններ ողջ աշխարհից։ Մրցույթում հաղթանակ է տանելու այն թիմը, որը կարող է ավտոմատացված ամենագնացը հասցնել Լուսին։