ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 25-ից բացի այլ օր չի քննարկում՝ Ժնեւում միջսիրիական գործընթացը սկսելու համար: Սիրիայի հարցով նիստից հետո այս մասին հունվարի 18-ին հայտարարել է ՄԱԿ-ում Ուրուգվայի մշտական ներկայացուցիչ Էլբիո Ռոսելլին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հունվարին Ուրուգվայը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկիրն է:

«Այսօր որեւէ այլ օր չի քննարկվել»,- հավաստել է Ռոսելլին:

Նախօրեին Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսն ու Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չէին կարողացել հաստատել, որ բանակցությունները կայանալու են հենց հունվարի 25-ին: