Morgan Motor Company ընկերությունը էլեկտրական եւ հիբրիդային շարժիչներով մեքենաներ ստեղծելու համար 6 մլն ֆունտ ստեռլինգ կծախսի (7.9 մլն եվրո)։ Այս մասին հայտնում է Autocar-ը՝ վկայակոչելով սպորտային մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության  տնօրեն Սթիվ Մորիսին։

Ֆինանսավորումը կապահովի Advanced Propulsion Centre բրիտանական ֆոնդը, իսկ ստեղծման աշխատանքներին կմասնակցեն Delta Motorsport եւ Potenza Technology ընկերությունները, փոխանցում է Motor-ը։

«Սա մեզ համար շատ կարեւոր նախագիծ է։ Մենք LifeCar-ի նախատիպը ստեղծելուց հետո 10 տարի անց նորից կմասնակցենք նոր տեխնոլոգիաների մշակմանը»,- նշել է Մորիսը։

Թոփ մենեջերն ընդգծել է, որ Morgan-ն իր դասում կարտադրի ավելի էկոլոգիական եւ խնայող մոդելներ։