Terrafugia ամերիկյան ընկերությունը պատրաստվում է 2018թ. ստեղծել աշխարհում առաջին թռչող մեքենան՝ TF-X-ը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Inhabitat-ը։

Նախագծի հեղինակները նշել են, որ TF-X-ի նախատիպն արդեն փորձարկում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աերոդինամիկ խողովակում։ Այն ծալովի թեւեր եւ 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի, որոնց շնորհիվ կարող է զարգացնել 322 կմ/ժ արագություն։

Հեղինակները հույս ունեն ստեղծել փոխադրամիջոց, որն օգտագործելու համար բավական կլինի մտնել խցիկ եւ համակարգչի վրա նշել վերջնակետի հասցեն։

Terrafugia-ի թռչող մեքենան կարող է վաճառքում հայտնվել 2025թ. ոչ ուշ։