Ուկրաինայի պետական ունեցվածքի ֆոնդը պլանավորում է ֆոնդային բորսաներում 60 տոկոս զեղչով վաճառել 22 հաստատությունների բաժնեմասերի պետական փաթեթները։ Եվս 9 հաստատության բաժնեմասերի փաթեթները կաճառվեն 50 տոկոս զեղչով, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով ֆոնդի մամուլի ծառայությունը։
Նման գնանկման հիմնական պատճառը այդ բաժնեմասերի փաթեթների պահանջարկի բացակայությունն է։
Հաղորդվում է նաեւ, որ ֆոնդը ընթացիկ տարում պլանավորում է սեփականաշնորհման դնել պետական ունեցվածքի 450 օբյեկտ, որոնցից 20-ը խոշոր ընկերություններ են, 50-ը՝ միջին, 380-ն էլ փոքր։
Բյուջետային օրենսգրքի համաձայն՝ 2016թ. սեփականաշնորհումից ֆոնդը բյուջե կուղարկի 660 մլն դոլար։




























