Եգիպտոսի Կենտրոնական բանկը գրեթե 13%-ով արժեզրկել է ֆունտը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

Ըստ Financial Times-ի, միջբանկային արժութային աճուրդի արդյունքներով, երկրի ԿԲ-ն 200 մլն դոլար է վաճառել՝ 1 դոլարը 8.85 ֆունտ փոխարժեքով: Նախորդ փոխարժեքը 7.73 ֆունտ էր:

Ըստ Bloomberg-ի, Կենտրոնական բանկը պարզաբանում է, որ էժանացած ֆունտը պետք է ավելացնի օտարերկրյա ներդրումների ծավալը եւ օգնի հաղթահարել դոլարի դեֆիցիտի խնդիրը, որը սպառնում է տնտեսական աճին:

2011 թվականից ի վեր Եգիպտոսի արժութային պահուստները կրճատվել են 50%-ով՝ վերջին կես տարվա ընթացքում հասնելով 16 մլրդ դոլարի մակարդակի: Կարգավորող մարմնի հայտարարության համաձայն, 2016 թվականի վերջին պահուսները ծրագրվում է հասցնել 25 մլրդ դոլարի: