Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկական անձնակազմը սկսել է օդանավերին նախապատրաստել հեռավոր թռիչքի դեպի ՌԴ -ում դրանց տեղակայման աէրոդրոմներ, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
« Անձնակազմը սարքավորումները, նյութատեխնիկական միջոցներն ու ունեցվածքը բեռնավորում է ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի քան հինգ հազար կիլոմետր հեռավորության վրա երկարատեւ թռիչքի ժամանակ ռուսական օդանավերը միջանկյալ վայրէջքներ կկատարեն վառելիքի պակասը լրացնելու եւ տեխնիկական վիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով: Օդանավերին ուղեկցելու է Ռազմատրանսպորտային ավիացիան:





























