Մյանմարում խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել համալսարանի պրոֆեսոր եւ գրող Թհին Չժոն, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Հաղորդվում է, որ նոր նախագահը խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սա Սու Չժիի մտերիմ ընկերն է։

Բացի այդ, Չժոն առաջինն է, ով 1962թ. ռազմական հեղաշրջումից հետո նախագահ է դառնում՝ չլինելով գեներալիտետի անդամ։