Երեւանը պետք է թարմացնի քաղաքային տրանսպորտի պարկը։ Այս մասին մարտի 15-ին՝ «Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու  համար» խորագրով համաժողովի ժամանակ, լրագրողներին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։Համաժողովին մասնակցում է նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալությունը։

Դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել փողոցային լուսավորման արդյունավետությունը եւ թարմացնել քաղաքային տրանսպորտի պարկը, որը հնացել է եւ շատ էներգիա է սպառում։ Պետք է նաեւ բարելավել ջրամատակարարման ենթակառուցվածքը։ «Ֆրանսիական կողմը պատրաստ է փոխանցել քաղաքային կառավարման ոլորտում իր փորձը եւ անհրաժեշտ մասնագետներ նախապատրաստել»,- վստահեցրել է Շարպանտիեն։