British Airways ընկերությունը 2016թ. մայիսի մեկից դադարեցնում է Լոնդոն-Բաքու եւ հակառակ ուղղությամբ թռիչքները, այս մասին հայտնել է ընկերության Բաքվի ներկայացուցչությունը:

Լոնդոն- Բաքու եւ Բաքու-Լոնդոն երթուղով վերջին թռիչքը կկատարվի ապրիլի 29-ին:

Ընկերությունում այս որոշումը բացատրել են պահանջարկի անկումով ու տվյալ ուղղությամբ թռիչքների առեւտրային աննպատակահարմարությամբ, բայց չեն բացառել ապագայում թռիչքները վերականգնելու հնարավորությունը:

Այս պահին British Airways–ը Լոնդոն- Բաքու- Լոնդոն երթուղով շաբաթական վեց թռիչք է իրականացնում: