«Սեւիլիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Խոսե Մարիա Կրուսը հայտարարել է, որ «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Ապուլա Բետե Էդելի իսկական անունը Ամբրուազ Բեյամա է, իսկ անունը կեղծել է, երբ հանդես է եկել Երեւանի «Փյունիկի» կազմում: Դա արվել է, որպեսզի նա իրավունք ստանա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է Marca-ն: «Սեւիլիան» կդիմի ՈւԵՖԱ-ին` կեղծած անձնագրով հանդես եկող ֆուտբոլիստի դեմ հետաքննություն սկսելու խնդրանքով եւ կբողոքարկի Եվրոպայի լիգայում «ՊՍԺ»-ից 0:1 հաշվով տանուլ տված հանդիպման արդյունքը: Ապուլա Բետե Էդելի անձնագիրը հայկական է: