ԱՄՆ-ում վախճանվել է բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ալեքսանդր Եսենին-Վոլպինի ընկերներին։ Եսենին-Վոլպինը այլախոհ էր, ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, բանաստեղծ, փիլիսոփա, մաթեմատիկոս։ Նա մահացել է 91 տարեկան հասակում։

Ալեքսանդր Եսենին-Վոլպինը ծնել է 1924թ. մայիսի 12-ին Լենինգրադում։ Նա մայրը բանաստեղծ-թարգմանչուհի Նադեժդա Վвլպինն էր։

1949թ. Ալեքսանդր Եսենին-Վոլպինն առաջին անգամ հոգեբուժական հիվանդանոցում էր հայտնվել հակախորհրդային բանաստեղծությունների համար։ Հետո նրան աքսորել էին Կալինինգրադ։ 1953թ.նրան ներում են շնորհում, սակայն 5 տարի անց նա նորից է հայտնվում հոգեբուժական հիվանդանոցում։

1968թ. հիվանդանոցից դուրս գալուց հետո նա արտագաղթում է ԱՄՆ։ 1989թ.-ից ժամանակ առ ժամանակ վերադառնում էր հայրենիք։