Միլանի դատարանն Իտալիայի նախկին վարչապետ Սիվիո Բեռլուսկոնիի որդուն 1 տարի եւ 2 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ Mediatrade ընկերությունում ֆինանսական մեքենայությունների գործի շրջանակում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Բեռլուսկոնիի որդին՝ Պիեռը, ընկերության նախագահ Ֆեդելե Կոնֆալոնյերիի հետ միասին մեղադրվում է նաեւ հարկերից խուսափելու եւ խարդախության մեջ:

2014 թվականին դատարանն այս գործով երկուսին էլ արդարացրել էր:

Դատավարության ընթացքում դատախազը Բեռլուսկոնիի որդու համար 3 տարի եւ 2 ամիս ժամկետով ազատազրկում էր պահանջել, Կոնֆալոնյերիի համար՝ 3 տարի եւ 4 ամիս: