Քալիֆորնիայի համալսարանում 2015թ. նոյեմբերին 4 ուսանողի դանակահարած Ֆայսալ Մուհամմեդը աջակցում էր «Իսլամական պետությանը»։ Այս մասին հայտնել են Սակրամենտոյի ԴՀԲ ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բյուրոյի աշխատակիցները պարզել են, որ 18-ամյա Մուհամմեդը որոշել էր սպանդ կազմակերպել ԻՊ քարոզչության ազդեցության տակ։ Քարոզչական նյութերը հայտնաբերվել են նրա համակարգչի կոշտ սկավառակի վրա։

Հետաքննության տեղեկություններով՝ երիտասարդը համախոհներ չի ունեցել։ Նա պլանավորում էր նաեւ մի քանի հոգու պատանդ վերցնել, սակայն դա չէր հաջողվել. Մուհամմեդին սպանել էին ոստիկանները։