ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են իրենց մատ ցույց տված մարդու վրա, հայտնում է ABC7 հեռուստաալիքը։

Քալիֆորնիայի նահանգի Ֆլորենս քաղաքի ոստիկանություն էր զանգել մի տեղաբնակ եւ հայտնել, որ զինված գողի է տեսել։ Դեպքի վայր ժամանած ջոկատը արագ հայտնաբերել է նկարագրությանն համապատասխանող մարդուն։

«Նա դիրքավորվել էր այնպես, ասես պատրաստվում էր կրակել, եւ երբ երկու ձեռքի ցուցամատերն իրար էր միացրել եւ առաջ պարզել, ոստիկանները կրակել էին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Հետագայում պարզվել էր, որ կասկածյալն ընդամենը մատ էր ցույց տվել։ Նրա մոտ զենք չէր հայտնաբերվել