Սիեթլի ոստիկանությունը հրապարակել է այն հրազենի լուսանկարը, որով 1994 թ. ինքնասպան էր եղել Nirvana հանրահայտ ռոք խմբի առաջնորդ Քուրթ Քոբեյնը:
Ինչպես հայտնում է Fox News–ը, լուսանկարներն արվել էին 2015թ. հունիսին: Լուսանկարում հրացանը դետեկտիվ Մայքլ Սեսինսկու ձեռքին է, ով զբաղվել էր երաժշտի մահվան հանգամանքների պարզաբանումով, հայտնում է Lenta–ն:
2015թ. հուլիսին հրաապարակվել է 34 լուսանկար Քոբեյնի մահվան վայրից: Քոբեյնի հարազատները՝ նրա այրին՝ Քորթնի Լավն ու դուստրը՝ Ֆրենսիսը, դատարանի միջոցով պահանջել են արգելել լուսանկարների հրապարակումը:
Մինչդեռ լուսանկարների հրապարակումը պահանջել էր ամերիկացի լրագրող Ռիչարդ Լին: Նրա կարծիքով դրանք կարող են կասկածի տակ դնել երաժշտի ինքնասպան լինելու մասին վարկածը: Լին վստահ է, որ Քոբեյնին սպանել են:
2014թ. մարտին հայտնել էին,ո ր Սիեթլի ոստիկանությունը որոշել է ստուգել Քուրթ Քոբեյնի սպանության հանգամանքները:
Քուրթ Քոբեյնին մահացած էին գտել նրա Սիեթլի տանը 1994թ. ապրիլի 8-ին: Քննության վարկածով, երաժիշտը իրեն հերոինի մահացու չափաբաժին էր ներարկել, իսկ հետո հրազենով կրակել գլխին: Մահից առաջ նա գրություն է թողել:





























