Կոստա Ռիկայում 500 կգ կոկաին է առգրավվել։ Չարագործները փորձել են արգելված նյութը տեղափոխել արագընթաց մոտորանավակների միջոցով։
Երկու նավակները Խաղաղ օվկիանոսում տեղաշարժվում էին էկվադորի եւ Կոստա Ռիկայի դրոշների ներքո։ Բեռի հետ ձերբակալվել է 5 մարդ՝ 2 էկվադորցի եւ 3 կոստառիկացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Նշենք, որ Կենտրոնական Ամերիկայի երկրներ տարածքն օգտագործվում է մեքսիկական թմրակարտելների կողմից Հարավային Ամերիկայից ԱՄՆ կոկաին տեղափոխելու համար։





























