Ամերիկյան Օհայո նահանգի բնակչուհուն ձերբակալել են՝ 4-ամյա խորթ որդու մահվանը մասնակցություն ունենալու կասկածանքով:
25-ամյա Աննա Ռիթչին տղային անգիտակից վիճակում հայտնաբերել է մարտի 16-ի առավոտյան: Նա շտապօգնություն է զանգահարել՝ հաղորդելով, որ երեխան չի շնչում: Դեպքի վայր ժամանած բժիշկները փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ռիթչին խոստովանել է, որ դեպքի նախօրեին որոշել է պատժել տղային՝ նրա ոտքերը եռացրած ջրի մեջ դնելով, ինչից հետո տարել է քնելու: Նա պնդում է, որ չի կարծել, թե պատիժն այդ կերպ կանդրադառնա երեխայի առողջության վրա:
Ըստ Lenta-ի, երեխայի մահվան հստակ պատճառը դեռեւս պարզ չէ: Ռիթչիին մեղադրում են երեխային վտանգի մեջ թողնելու համար:




























