Րաֆֆի Համբարյանը նշանակվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ: Այս մասին հաղորդում է asbarez-ը:  Հանձնախմբի արդեն նախկին նախագահ Քեն Խաչիկյանը կմնա խորհրդի կազմում եւ կզբաղվի համայնքային գործունեությամբ:

Րաֆֆի Համբարյանն ավարտել է Նյու Ջերսիի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժինը, ստացել է մագիստրոսի աստիճան: Նա աշխատել է մի շարք կոնգրեսականների հետ եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել: