Բրիտանիայի աշխատանքի ու կենսաթոշակների նախարար Իան Դունկան Սմիթը հրաժարական է տվել, հայտնում է Reuters–ը:

Նշում են, որ նման որոշման պատճառը բյուջետային քաղաքականության շուրջ անհամաձայնություններն են՝ նախարարը դժգոհություն էր արտահայտել, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը կրճատում է սոցիալական արտոնությունների ֆինանսավորումը:

Նամակում, որի կրկնօրինակը հրապարակել է iTV-ն, նա գրել է, որ «հանգել է այն եզրակացության, որ անաշխատունակների արտոնությունների հարցում վերջին փոփոխությունները ու այն համատեքտը, որում դրանք արվել են, չափից հեռու են գնացել նման փոխզիջման շրջանակում»: