Թունիսի դատարանը հեռակա կարգով երկրի նախկին նախագահ  Զեյն ալ Աբիդին Բեն Ալիին 10 տարվա ազատազրկման է դատապարտել իշխանությունը չարաշահելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Մոզաիկ FM»  ռադիոն:

Դատախազության ներկայացուցիչ Քամել Բարբուշը հայտնել է, որ Բեն Ալին մեղադրվում է Bienvu գովազդային գործակալությունից անձնական շահ հետապնդելու նպատակով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Այլ մանմասներ չեն հաղորդվում:

Բեն Ալին 2011թ.՝ «հասմիկյան հեղափոխությունից» հետո, փախել էր Սաուդյան Արաբիա: