Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հետեւում է Բրյուսելում տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին Wtitter-ի իր միկրոգլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Բյուսելում Հայաստանի դեսպան հետեւում է զարգացումներին»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից 11 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են։ պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ։ Բոլոր չվերթները չեղարկվել են, օդանավակայանը փակ է։
Բրյուսելի օդանավակայանում կասկածներ կան, որ կատարվածը ահաբեկչություն է:





























