ACBA Leasing լիզինգային ընկերությունը պատրաստվում է ֆինանսավորել Հայաստանում էլեկտրական մեքենաների եւ այլընտրանքային վառելիքով տրանսպորտային միջոցների վաճառքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
«Ներկայում Հայաստան ներկրվող գրեթե բոլոր խոշոր ավտոմոբիլային ընկերությունները ներկայացվող մոդելներում գոնե մեկ կա՛մ էլեկտրական, կա՛մ էլեկտրա-բենզինային հիբրիդային շարժիչով մոդել ունեն: Այդպիսի մեքենաներ Հայաստանում արդեն կան, բայց մոտ ապագայում մենք շուկայի ընդլայնում ենք ակնկալում: Պատրաստվում է հայկական շուկա մտնել էլեկտրական մեքենաներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը, որի անունը դեռեւս չեմ հայտնի: Պատրաստվում են նրա հետ պայմանագիր կնքել եւ այդ մեքենաների համար մատչելի լիզինգ առաջարկել:
Բացի այդ, պատրաստ ենք ֆինանսավորել լցակայաններին՝ այդ մեքենաների համար լիցքավորման մարտկոցներ տեղադրելու նպատակով: Իհարկե, միայնակ հազիվ թե գլուխ հանենք: Այստեղ, ֆինանսավորումից բացի, ներդրումներ են անհրաժեշտ նաեւ ենթակառուցվածքներում: Սակայն Հայաստանի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ խնդիրը միանգամայն իրագործելի է»,- հայտարարեց Բազիկյանը:
ACBA Leasing-ը Հայաստանի խոշորագույն լիզինգային ընկերությունն է (շուկայի շուրջ 80%-ը): 2015 թվականի վերջի դրությամբ՝ ընկերության ակտիվները 12.75 մլրդ դրամ են կազմել:





























