Բրյուսելում մի քանի պայթյուններից մեկն իրականացրած ահաբեկչին 2015-ի հունիսին Թուրքիան հանձնել էր Հոլանդիային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, թե Բրյուսելի ահաբեկչներից մեկին (Էլ Բակրաուի) թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Այնթափ քաղաքում եւ նրա ցանկությամբ ուղարկել Հոլանդիա։ Էրդողանը պնդել է, թե Հոլանդիայի եւ Բելգիայի իշխանություններին զգուշացվել է, որ նա ահաբեկիչ է, սակայն նրան Եվրոպայում ազատ են արձակել։