Բելգիայի իշխանությունները հաստատել են Բրյուսելի օդանավակայանում պայթյունն իրականացրած երկրորդ ահաբեկչի ինքնությունը: Այս մասին գրում է Reuters-ը:

Նա Նաջիմ Լաաշրաուին է, որի նկատմամբ Բելգիայի կողմից միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2014 թվականի մարտին, ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Ըստ Gazeta-ի, նրա ԴՆԹ-ն հայտնաբերել են նաեւ Փարիզում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ օգտագործված պայթուցիկի վրա:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում պայթյուններ են որոտացել օդանավակայանում եւ մետրոյի կայարանների մեկում: Պաշտոնական տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 32 մարդ է զոհվել, ավելի քան 270-ը վիրավոր է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: