ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պաստառներ են հայտնվել:
Peace of Art, Inc կազմակերպությունը ապրիլին Մասաչուսեթսի նահանգի տարբեր քաղաքներում շարունակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամենամյա արշավը:
«2015թ. ապրիլի 24-ին Երեւանի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ես մասնակցում էի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ես տեսա, թե ինչպես են հայ երեխաները դեղին ծաղիկներով ուղեկցում արտասահմանյան երկրների նախագահներին: Նրանք բոլորն իրենց ծաղիկները դրեցին հիմնական ծաղկեպսակի մեջ»,- ասել է Peace of Art, Inc-ի ղեկավար Վարուժան Հեջինյանը:































