Անգլիական ֆունտ ստերլինգը հունիսի 13-ին բորսային սակարկությունների արդյունքում թուլացրել է իր դիրքերը հիմնական համաշխարհային արժույթների նկատմամբ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի ելքի հավանականության բարձրացման ֆոնին։
Դոլարի նկատմամբ ֆունտը կորցրել է 1 տոկոս՝ հասնելով ֆունտի դիմաց 1,41 դոլարի։ Դա ապրիլի կեսից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Եվրոն աճել է 0.7 տոկոսով եւ կազմել 0.79 ֆունտ, փոխանցում է BBC–ն։
Միաժամանակ արտարժույթի տատանողականության ինդեքսը, որով չափվում է բրիտանական արժույթով ներդրողների անկայունության աստիճանը, 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո հասել է նվազագույն շեմին։
Ֆինանսական վերլուծաբանները բրիտանական արժույթի թուլացումը կապում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականության աճի հետ։ Օրերս 2 պարբերական հրապարակել էին սոցհարցումների տվյալները, որոնցից հետեւում էր, որ նման տարբերակը հնարավոր է։
Sunday Times–ի հարցումների համաձայն՝ ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները կարող են հաղթել ձայների 1 տոկոս առավելությամբ։ Independent–ի հարցումների համաձայն՝ այդ տարբերությունը կարող է կազմել 10 տոկոս։





























