Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) 2016-ին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումն ավելացրել է օրական 100 հազար բարելով` մինչեւ օրական 96,07 մլն բարել: Այդ մասին ասված է գործակալության հունիսյան զեկույցում:
Միաժամանակ գործակալությունը 2016-ին 2015-ի համեմատ նավթի պահանջարկի օրական աճ է կանխատեսում 1,3 մլն բարելի մակարդակում:
Բացի այդ, հունիսյան կանխատեսման համաձայն, ՄԷԳ-ը 2016-ին 2015-ի համեմատ ՕՊԵԿ-ից դուրս նավթի արդյունահանման անկում է ակնկալում օրական 900 հազար բարելով, ինչն օրական 100 հազար բարելով ավելի է, քան մայիսյան կանխատեսման մեջ: Միաժամանակ 2016-ին ՕՊԵԿ-ից դուրս արդյունահանման ծավալի կանխատեսումը նույնն է մնացել` օրական մինչեւ 56,8 մլն բարելի մակարդակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























