Ոսկու գինը բացասական դինամիկա է գրանցել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հունիսյան նիստի արդյունքների ակնկալիքների ֆոնին։ Այս մասին են վկայում բորսային սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է  0,9 դոլարով կամ 0,07 տոկոսով, մինչեւ 1287,20 դոլար մեկ տրոյական ունցիայի համար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել 0.05 տոկոսով` մինչեւ 17,42 դոլար մեկ ունցիայի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԱՄՆ ԴՊՀ հունիսյան երկօրյա նիստը կավարտվի հունիսի 15-ին։ Կանխատեսումների համաձայն՝ ներդրողները որեւէ փոփոխություն չեն ակնկալում դրամավարկային քաղաքականության մեջ։ Սակայն շուկաների ուշադրությունը կենտրոնացած կլինի գլխավորապես կենտրոնական բանկի գանձումների քաղաքականության վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ում մանրածախ վաճառքի ծավալները մայիսին աճել են 0.5 տոկոսով։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ մայիսին այդ ցուցանիշը կաճի 0.3 տոկոսով։ Վիճակագրության ուժեղ տվյալները վկայում են, որ ԱՄՆ տնտեսությունը կայունանում է, իսկ դա նշանակում է, որ կարգավորողը նիստի ավարտին դեռ կարող է հայտնել դրույքի բարձրացման մասին։