Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտու նախագծի քննարկմանը կարելի է ներգրավել նաեւ ԵՏՄ երկրների ընկերություններին: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Սարգսյանը՝ Եգիպտոսի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Թարեք Քաբիլի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ կողմերը շարունակում են աշխատանքը ազատ առեւտրի գոտու ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով գործում է համատեղ հետազոտական խումբ:

Թարեք Քաբիլը նշել է ազատ առեւտրի գոտու ձեւաչափի հեռանկարայնությունը եւ ընդգծել, որ պաշտոնական Կահիրեն նման համաձայնագրերի զգալի փորձ ունի: Կողմերը պայմանավորվել են սեմինար անցկացնել տնտեսական համագործակցության նախագծեր քննարկելու համար: