«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգի հետ քննարկել է «Հյուսիսային հոսք — 2» գազատարի իրականացման ընթացքը, հայտնում է RNS-ը: 

Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանից եվրոպական շուկա գազի հուսալի մատակարարումների ապահովումը  եւ Բաումգարենի դիրքի ամրապնդումը որպես տարծաշրջանում գազաբաշխման առանցքային կենտրոն: 

Կողմերի ներկայացուցիչները նաեւ քննարկել են Եվրոպայում սեփական արդյունահանման անկման ֆոնին ներմուծված գազի նկատմամբ պահանջարկի աճը եւ նոր` ուղիղ գազատրանսպորտային երթուղիների ստեղծման կարեւորությունը: