Ռուսաստանից Հայաստան միգրացիայի ներկայիս փուլը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս փուլում ժամանող ռուսաստանցիները երկրում մնում են ավելի երկար ժամկետով։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա գնահատմամբ՝ վերջին ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպքերի թիվը զգալիորեն աճել է։ «Այս քաղաքացիները Հայաստանում պահանջարկ են ստեղծում», - ընդգծել է նա։
Միաժամանակ Գալստյանը հայտնել է, որ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա նվազել է և այժմ կազմում է ՀՆԱ-ի 4%-ը։ Ընդ որում, նրա խոսքով, աճել են այլ տեսակի փոխանցումների ծավալները։





























