Չհաստատված տեղեկություններով՝ Նիսում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով 10 մարդ է զոհվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ, բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ:
Ականատեսները հաղորդում են մեծ թվով վիրավորների մասին: «Ամենուր արնաշախաղ մարդիկ են»,- դեպքի վայրից հաղորդել է լրագրողներից մեկը:
Ըստ Вreaking911-ի, որոշ ականատեսներ պնդում են, որ բեռնատարը կանխամտածված է մխրճվել ամբոխի մեջ: Քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են արել փողոց դուրս չգալ:
Խուճապ է նկատվում ոչ միայն համացանցում հայտնված տեսանյութի կադրերում, այլեւ սոցցանցերի մեկնաբանություններում:
BREAKING: Truck Drives Into Crowd During Bastille Day In Nice, France; Casualties Reported - https://t.co/e7VbRCvLqE pic.twitter.com/VynemZWHIQ
— Breaking911 (@Breaking911) July 14, 2016





























